▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ասածն այն չէ, որ ղարաբաղցին վատն է....«Կապույտ մազերով աղջիկը» նոր մանրամասներ է ներկայացնում

Համացանցում երեկվանից բուռն քննարկվում է  Ստեփանակերտում ապրող և աշխատող Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի հարցազրույցը, որում նա  հայտնում է, թե փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկան ու  ենթարկում ֆիզիկական և հոգեբանական ճնշման։ Ըստ Ասյայի՝ առանց բացատրության իրեն  մի քանի անգամ բերման են ենթարկել  ոստիկանություն, որտեղ ապտակել  են, հայհոյել  և սպառնացել։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել  նաև Ասյայի ընկերուհին։ Ասյան պատմել է, թե իրեն ասել են՝ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի։ Վերադառնալով Երևան՝ Ասյան դիմել է գլխավոր դատախազություն։

Asekose.am-ի հետ զրույցում Ասյան ներկայացնում է նոր մանրասներ ու նաև նշում՝ «իմ ասածն այն չէ, որ ղարաբաղցին վատն է...»:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին