Քաղաքացու երգը (Նվիրվում է 2018թ․ ապրիլին)
Այսօր ես անում եմ իմ քայլը,
Ես անում եմ իմ քայլը այսօր,
Սա հույսի առկայծող ճանապարհ է,
Սա գրվող պատմություն է մի նոր։
Այո, ես պարտվել եմ քանիցս,
Եւ տեսել քմծիծաղը ստի,
Բայց իմ կամքը ամուր է քարից էլ,
Իմ ոգին հանձնվել չգիտի։
Երբ տեսնում եմ երկրիս տառապանքը,
Ստահոդ ճառողի փառքը սին,
Համոզվում եմ կրկին, որ իմ ջանքն է
Փակուղին ճեղքելու բանալին։
Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք,
Հին երկրիս համար հուսահատ,
Եւ դարձնել պիտ նրան կարենանք՝
Երջանիկ, ու Հզոր, ու Ազատ։
Արդ ելել եմ, գտել եմ ժպիտս,
Եվ ձեռքերս բաց՝ պարզել վեր,
Որ լույսի մարտնչող ասպետի պես,
Կերտեմ ցնծության ժամը մեր։
Եւ մենակ չե՛մ, մենակ չե՛մ, մենակ չե՜մ։
Քայլում են, քայլում են, քայլու՜մ,
Ու մեր մեկտեղվող աչքերի մեջ,
Հույսի արեգակ է փայլում։
Այսօր մենք անում ենք մեր քայլը,
Մենք անում ենք մեր քայլը այսօր,
Սա պատվով քաղցրացած ճանապարհ է,
Սա ծնվող հաղթանակ է մի նոր։
Խոսք` Նիկոլ Փաշինյան
Երաժշտությունը և կատարումը` Հայկ Ստվեր