Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ականատեսների վկայությամբ «Քինգ Բուրգեր»-ում տեղի ունեցած պայթյունից տուժել է մի քանի երեխա, նրանցից շատերը՝ մոտ 13 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, տուժողների մեջ եղել են նաև օտարազգի զբոսաշրջիկներ:
Ներկայացնում ենք Asekose.am-ի աշխատակցի տեսանյութերը դեպքի վայրից:
Ելք խմբակցության ավագանու անդամները, որոնք գտնվում են դեպքի վայրում, նշում եմ, որ ըստ տեղեկությունների՝ պայթել են գարեջրի լցավորման տարաները։