▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ էդ մարդիկ իրար հետ ուզում են, հանդիպում են, ի՞նչ անեմ. Սամվել Ալեքսանյանը՝ իր քրոջ որդու ամուսնության մասին

 

 Մամուլում հրապարակում է հայտնվել, ըստ որի ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր բիզնեսի սահմանները և հիմա էլ որոշել է նաև մտնել շոուբիզնես:  Ըստ տեղեկությունների` Սամվել Ալեքսանյանը հովանավորում է երգչուհի Սոնա Ռուբենյանին, քանի որ իր քրոջ որդին՝ Էդգարը պատրաստվում է ամուսնանալ  Սոնա Ռուբենյանի քրոջ`Մերիի հետ

Լրագրողների հարցին` տվյալ թեմայի վերաբերյալ, Սամվել Ալեքսանյանը հետևյալ պատասխանը տվեց.

 «Արա, ցավդ տանեմ, ես ի՞նչ գործ ունեմ, ես Սոնա՞ եմ ճանաչում: Օդից բռնել, գրել են: Հիմա որ իմ քրոջ տղու քենին ա, ես ի՞նչ անեմ: Մամուլում ինչ ասես՝ գրում են: Հիմա որ էդ աղջկա հետ, իրար հետ ուզում են, իրար հետ հանդիպում են, ես ի՞նչ անեմ»:

Իսկ երգչուհի Սոնա Ռուբենյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի լրատվամիջոցներ, հարգելի լրագրողներ էս ի՞նչ եք անում: Ո՞նց կարելի ա առանց ստույգ տեղեկության, ամբողջությամբ սխալ բովանդակությամբ նյութ գրել ու նյութը տարածել, գոնե ազգանունս ճիշտ գրեիք, հերիք է էլի, հոգնեցինք արդեն… Տարածում եք մի բան, որը մի անանուն լրագրողի ու հետևաբար լրատվամիջոցի ենթադրություն է, էլ ո՞նց պետք է հավատ ու վստահություն ներշնչեք ժողովրդին ավելի լուրջ հարցերում տեղեկություն տալիս…
ՉԻ ԿԱՐԵԼԻ…»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին