Հայաստանի Հանրային ռադիոյի Առաջին ծրագրի հեռարձակումը դադարեցվել է: Շենքը ներկայումս հոսանքազրկված է, իսկ եթերն ընդհատվել է ինչպես թվային ձեւաչափով, այնպես էլ հանրապետական FM ցանցով: Ավելացնենք, որ ռադիոն 1926 թվականից ի վեր առաջին անգամ է լռում:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ներխուժել էին ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր:
Կարդացեք նաև՝ Ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը, ոստիկանը զենք է ուղղել նրանց վրա