▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է։ Այս պահին նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անհետացել էր տեսադաշտից:

Հիշեցնենք, որ մինչ այդ նա ականջի հետևում վնասվածք էր ստացել:

Նա վնասվածքներ է ստացել նաև ձեռքերի և դեմքի շրջանում: Նշենք, որ մինչ հիվանդանոց տեղափոխվելը Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան պետք է հանդիպի ժողովրդին: Նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Փաշինյանը, սակայն բուժօնություն է ստացել և շուտով կվերադառնա ցուցարարների մոտ:

Նշենք, որ ոստիկանները հատուկ միջոցներ  են կիրառում, որպեսզի կանխեն ցուցարարների՝ փշալարի ճեղքումը: Հատուկ միջոցների կիրառումից հետո վնասվածք ստացավ մի քանի քաղաքացի, որոնց այժմ առաջին օգնությունն են ցուցաբերում: 

Ուղիղ միացումը` Ազատություն ռադիոկայանի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին