▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել ոստիկան Աշոտին ուղերձով դիմած ցուցարարը

 

Ոստիկանության ստորաբաժանում է տարվել նաև ցույցերի ժամանակ իր ծանոթ ոստիկան Աշոտին ցուցարարների կողմն անցնելու կոչ անող Մանվելը: 

«Աշոտը հլը տուն չի եկել»,- Երևան-Աբովյան մայրուղու վրա անցկացվող ցույցի ընթացքում «Ազատության» հետ զրույցում պատմեց հայտնի տեսանյութի հերոս՝ ոստիկան Աշոտի հարևանը: Նրա մեքենան փչացել էր մայրուղու վրա և նա մի քանի րոպե պատասխանեց լրագրողի հարցերին: Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի Աշոտից, հարևանն ասաց. «Աշոտը հլը տուն չի եկել, ոչ էլ իր տնեցիք»: Հարցին՝ ի՞նչ ունեք փոխանցելու Աշոտին, հարևանն ասաց. «Ամբողջ երկիրն է Աշոտին ասում: Աշոտը ոստիկանության ծառայող է, ոչ մենակ շիթ բռնող, իր ընտանիքը հիմա տանը չէ, գյուղում է: Տատիկն էլ, բոլորն էլ թողել գնացել են, երևի, որ հարևանները հարցեր չտան»:

Հարցին՝ երեք օր առաջ, երբ հրապարակում Աշոտին հղում արեց, թե «Աշոտ, այ Աշոտ, արա, տատդ էլ ա ստե, եկել ես` խփե՞ս տատուդ», այդ ժամանակ տատիկը որտե՞ղ էր, հարևանը պատասխանեց, թե տատիկը գտնվել է մոտակայքում, իսկ Աշոտի հայրը՝ Օպերայում՝ քարերի վրա նստած:

Հստակեցմանը՝ ի՞նչ փոխվեց այդ միջադեպից հետո, ոստիկան Աշոտի հարևանը պատասխանեց. «Այսօր սաղ ոստիկաններն իրենց գլխներին մասկա են դնում, որ մարդիկ չճանաչեն, ժեշտերը վեր են պահում, որ չճանաչեն»: Ըստ հարևանի՝ դժվար թե Աշոտը վերադառնա, որովհետև իրենց տունն արդեն վաճառում են: 

 

Ուղիղ միացումը` Ազատություն ռադիոկայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին