▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես արձագանքեցին հրապարակում և փողոցներում Սերժ Սարգսյանի հրաժարականին

 

 

Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում հավաքված բազմահազար  քաղաքացիները բուռն կերպով ընդունեցին: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Նրա հայտարարության մեջ, մասնավոապես, ասված է. 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, 
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, 
կանանց ու տղամարդկանց, 

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, 

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, 
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, 

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ 

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ 

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ 

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ։

 

Լուսանկարները կարող եք դիտել Asekose.am-ի ֆեյսբուքյան էջում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին