▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ վերցնել ԵՊՀ դիպլոմը

Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  հայտարարեց, որ մտադիր չէ վերցնել ԵՊՀ դիպլոմը:

«Գիտեք, եթե ես մտադիր լինեի վերցնել այն, ապա վերջին 22 տարիներին  կկարողանայի դա անել»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ-ն պատրաստակամություն է հայտնել Փաշինյանի դիպլոմի հարցով դիմել ԿԳ նախարարությանը:

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր իր ստուգման գրքույկը՝ գրելով. «Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։

«1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին՝ հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ, ռետկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ և կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել և տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։ Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառությամբ հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար»:

Կարդացեք նաև` ԵՊՀ-ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները պահանջում են Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին