▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտրված ոչ մի ապակի, բռնության ոչ մի հետք. ռուսական НТВ-ն` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

 

Ռուսական НТВ հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` նշելով, որ կգտնվեին մարդիկ, ովքեր կուզեին այս ամենն ուկրաինական սցենարով անցկացնել, սակայն չստացվեց:

«Այո, հանրահավաքներ եղել էին, ընդդիմիությունը ստիպեց վարչապետին հրաժարական տալ, սակայն կոտրված ոչ մի ապակի, բռնության ոչ մի հետք, այսինքն` սա գունավոր հեղափոխություն չէր: Մինչ օրս մի կողմից ընդդիմության ճնշումն էր, մյուս կողմից իշխանության արձագանքն էր, որը հանրապետությունում հանգստության պահպանման համար ոչ միայն հրաժարական տվեց, այլև առաջիկա ընտրություններին խոստացավ իր կուսակցությունից թեկնածու չներկայացնել: Այս պահին նրանց հաջողվել է պահպանել հավասարակշռությունը»,- այս մասին ասաց  ադրբեջանցի հաղորդավար Իրադա Զեյնալովան:

Նշենք, որ նրանց հատուկ թղթակիցը, ներկայացնելով իրավիճակը, կրկին նշել էր, որ ցուցարարների մոտ ագրեսիա չկար, ավելին` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ինքնակամ մաքրել էին հրապարակը:

Ռեպորտաժում նշվեց, որ որքան էլ քաղաքական իրավիճակը սրված էր, ապրիլի 24-ին հայերը հարգում էին Եղեռնի զոհերի հիշատակը:  

Ընդհանուր ռեպորտաժում շեշտը դրված էր այն բանի վրա, որ այս ցույցերը հակառուսական տրամադրություն չունեն:

Հավելենք, որ լրագրողը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, ով հարցին` արդյո՞ք Ռուսաստանը կմնա Հայաստանի համար որպես գլխավոր դաշնակից` դրական պատասխան տվեց` պնդելով,  որ առաջիկայում Հայաստանում չի լինի կառավարություն, որը հակառակը կասի:

Տեսանյութը դիտել` 23-րդ րոպեից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին