Համացանցում հիթ է դարձել տեսանյութը, որում Նիկոլ Փաշինյանի կինը ՝ ԱԺ-ում տեղի ունեցած պատմական քվեարկությունից հետո Հանրապետության հրապարակ մտնելիս «սրտիկ» է ցույց տալիս իրենց դիմավորող լրագրողներին ու քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը եւս մանսագիտությամբ լրագրող է եւ հանդիսանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։ ՀՀ նորընտիր վարչապետը կնոջ հետ ծանոթացել է 1995թ. «Մոլորակ» թերթի խմբագրությունում, երբ Նիկոլն արդեն ճանաչված լրագրող էր, իսկ Աննան առաջին կուրսեցի, ով գնացել էր խմբագրություն նյութ հանձնելու։
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցի տղայի՝ հոր գերեզմանի մոտ գրկախառնության այս կադրերը դեռ երկար կհիշվեն