▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

 Մայիսի 29-ին և հունիսի 4-ին  Հայաստանի ազգային հավաքականն  անցկացնելու է  ընկերական հանդիպումներ Մալթայի  և Մոլդովայի  ընտրանու հետ: Հրապարակվել է  Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Ուշագրավ է, որ նրանց թվում է նաև շվեդական «Յուրգորդեն» թիմում հանդես եկող Յուրա Մովսիսյանը, որին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը երկար ժամանակ և անհասկանալի պատճառներով  չէր հրավիրում հավաքական:


Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Տեղեկացնենք, որ նրանց շարքում են նաև Յուրա Մովսիսյանն ու Դավիթ Յուրչենկոն:  

Ներկայացնում ենք արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ամբողջական կազմը՝

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա

Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

 Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

 Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)

 Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան) 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին