▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխությունն առաջին սիրո նման է այս տղաների համար. Չուքասզյանի հացադուլի 22-րդ օրն է

Հեղափոխությունն առաջին սիրո նման է այս տղաների համար։ Սեր իրենց երկրի, իրենց ժողովրդի եւ միմյանց նկատմամբ։ Նման բան մենք ապրել ենք 1988 թվականին։ Իհարկե, հիասթափություններ նույնպես եղել են, բայց մեր առաջին սերը մենք պահպանել ենք ողջ կյանքի ընթացքում...

(Գարեգին Չուգազսյանի հետ գիշերային զրույցներից)

 

 

 

 

Գարեգին Չուգասզյանը շարունակում է հացադուլը․․․
Նրա հացադուլի պահանջներն են
1․Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, պետք է անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների օր առաջ ազատման գործընթացը,
2․Սույն թվականի մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որը ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման համար.
3․Ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով. որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների, ինչպես նաև նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ։

 

Հեղինակ՝ Գերման Ավագյան 

 

72157691067470820

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին