▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարում Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետ

Համացանցում մեծ տարածում գտած տեսանյութում երևում է, թե ինչպես է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարում Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետ:

Նշենք, որ   Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքի բնակիչները 5-րդ օրն է, ինչ  շարունակում են իրենց բողոքի ակցիան`ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման: Բնակիչները պահանջում են դադարեցնել ծրագրի իրականացումը՝ հրաժարվելով ցանկացած տեսակի ապահովագրությունից: Բնակիչները հրաժարվում են նաև բանակցություններից, նշելով, որ Ամուլսարը պետք է սար մնա:  Տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Գյուղացիները բողոքում են նաև փոշուց և պայթեցումների ցնցումներից:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ այսօր ցույց է անում նաև կոնֆլիկտի մյուս կողմը. «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շրջափակումը, քանի որ իրենք աշխատանքի չեն կարողանում գնալ։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին