«Աղջիկս արյան վարակ է ստացել, արյան հետ է կապված խնդիրը: Այս պահին նրան մեծ քանակությամբ անտիբիոտիկներ են տալիս: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին, զոնդով են կերակրում: Արդեն 15-րդ օրն է, որ դուստրս այս վիճակում է: 12-13 օր հիվանդանցում էինք, անընդհատ ասում էինք` կլավանա, կլավանա: Աղջկաս գիտակցությունը տեղն է, բայց քանի որ նա շատ գերակտիվ է, ամեն ինչ զգում է, նրան անընդհատ քնեցնում են դեղերով: Փառք եմ տալիս Աստծուն, որ ուղեղը տեղն է»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում պատմեց 17-ամյա դերասանուհի Սեդա Շահնազարյանի մայրը` Լուսինե Յազիչյանը:
Սեդան այս պահին գտնվում է «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Նշենք, որ երեկվանից հաշվեհամարներ են բացվել երիտասարդ դերասանուհուն և նրա ընտանիքին` ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Այն հարցին, թե մոտավորապես ինչ գումարի մասին է խոսքը, տիկին Լուսինեն նշեց.
«Դեղորայքի հետ կապված գումարները շատ-շատ են, մեզ հարազատ մարդն օրական 300-400 դոլար ծախսել է դեղորայքի վրա: Մենք էլ ենք արդեն սպառվել ենք, ծայրահեղ վիճակից ելնելով ստիպված ենք դիմել մարդկանց օգնությանը»:
Մեզ հետ զրույցում Սեդայի մայրիկը նշեց, որ պարզ չէ, թե կոնկրետ ինչն է դարձել դստեր ինքնազգացողության վատթարացման պատճառը:
«Դեռ չգիտենք, թե ինչի հետևանքով է արյան վարակ ստցել, հիմա մենք մտածում ենք միայն նրա մասին, պայքարում ենք նրան այդ վիճակից հանելու համար: Երբ արդեն այդ վիճակից դուրս գա, արդեն կիմանանք, թե ինչ է եղել»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Սեդայի մայրը:
Հիշեցնենք, որ 17-ամյա Սեդա Շահնազարյանը հեռուստադիտողներին հայտնի է «Ուրիշի հոգին» սերիալից եւ «Անուղղելիները» սիթքոմից:Երեկվանից Սեդայի գործընկերները համացանցում գրառումներ են կատարում` խնդրելով մարդկանց օգնել երիտասարդ աղջկան:
Սեդային օգնելու համար բացվել են հաշվեհամարներ, կամ կարելի է անձամբ կապվել մայրիկի` Յազիչյան Լուսինեի հետ 091 69 63 24 հեռախոսահամարով:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղ
ՀՀ, 0033, ք. Երևան, Կոմիտաս 3, 47 տարածք
Ստացող` Սարուխանյան Նարինե Ռոստոմի AK0657433, 17/11/10, 17/11/20
Հաշվեհամարներ`
163638007548 (AMD)
163638007555 (USD)
163638007563 (EUR)
163638007571 (RUR)
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան