▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա սա երա՞զ է, թե՞ իրականություն...Մշակույթի գործիչները հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ

Հիմա սա երա՞զ է, թե՞ իրականություն... ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հետ մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ զարմանքով  վարչապետին հարցրեց ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ու նշեց.

«Սա այն հարցն է, որը ես տվեցի իմ երևակայական նախագահին՝ 2002 թվականին նկարահանած իմ «Երևան ջան» ֆիլմում: Նա պատասխանեց՝ կապրենք, կտեսնենք: Հետո շուռ եկավ, տեսավ, որ ժողովուրդը բոբիկ ա, ինքն էլ կռացավ ու սկսեց իրա կոշիկները հանել… Ես համոզված եմ, որ բոլորին կոշիկ եք հագցնելու»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասանը վարչապետին ծանոթացրեց՝ իր իսկ խոսքով՝ վերջինիս «պրոտոտիպի»՝ ՀՀ Վաստակավոր Արտիստ Կամո Արզումանյանի հետ, ով «Երևան ջան» ֆիլմում մարմնավորում է երկրի նախագահին՝ ասելով. «Էս էն նախագահն ա, որին ես 2002-ին նկարել եմ որպես նախագահ, որը խաչակնչքվել գիտի»:

 

Մենք մշակույթի որևէ գերատեսչություն չունենք, մենք ունենք արվեստների նախարարություն և ունենք մշակութային տարբեր օջախներ, ու մեր «մշակույթ» բառը սահմանափակվում է դրանով... Այս մասին էլ  բարձրաձայնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խառատյանն ընդգծեց՝ Մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար, խնդիրը չհասկացող և ընդհանրապես մշակույթի գործունեության հետ պակաս առնչություն ունեցող մարդիկ ու ավելացրեց. 

«Այս նախարարություն ես վախենում եմ ծրագիր ներկայացնել, որովհետև այնտեղ գողանում են ծրագիրը, գռեհկացնում այն, վաճառում մեկ ուրիշին, և հետո ես այն հանդիպում եմ ուրիշ գռեհկացրած հեղինակի անվան տակ»:

Նիկոլ  Փաշինյանը համաձայնվեց վերջինիս հետ, նշելով, որ Մշակույթի նախարարը լսեց խնդրի մասին և պետք է լուծի այն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իհարկե, մեր խնդիրը այն է, որ Մշակույթի նախարարությունը դարձնենք Մշակույթի նախարարություն այն իմաստով, ինչ իմաստով դուք ասում էինք: Մինչ այս. այն մի քիչ հին ընկալումներով է եղել, որ պետք է նկարչին բացատրի, թե ինչպես պետք է նկարել, գրողին՝ գրել, դերասանին՝ խաղալ, ռեժիսորին՝ բեմադրել: Մենք չենք համարում, որ դա Մշակույթի նախարարության գործառույթ է: Նրա գործառույթը ապահովելն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաղորդակցությունը Հայաստանի և համաշխարհային մշակութային կյանքի հետ: Սա ենք մենք նկատի ունեցել՝ մշակույթի նախարար նշանակելով Լիլիթ Մակունցին, և ես համոզված եմ, որ ինքը բոլոր այդ ուղերձներն ընկալել է ու դրանց իրականացման ուղղությամբ ակտիվորեն կաշխատի: Իհարկե, Ձեր օգնությամբ», -ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին