«Օրրան» բարեգործական կազմակերպությունում հավաքված երեխաները սպասում էին նախագահ Արմեն Սարգսյանի պատրաստած համբուրգերներին։

Երեխաների Պաշտպանության միջազգային օրվա առիթով Արմեն Սարգսյանը նրանց համար պատրաստել է բրդուջներ։
Մինչ պատրաստելը, Արմեն Սարգսյանը խնդրել է, որ այնքան էլ խստապահանջ չլինեն, քանի որ ինքն առաջին անգամ է նման բան անելու։

Խոհանոցում իր միակ փորձը եղել է ձվածեղ պատրաստելը։
Նախագահը շնորհավորել է երեխաներին՝ տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Օրրան»-ի հիմնադիրներին և անձնակազմին՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքի համար:

Տոնական միջոցառմանը, բացի «Օրրանի» սաներից, մասնակցել են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաները:


