▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Հանրայինն իր ծախսերի 75%-ը փոխանցել «Շարմ Հոլդինգ»-ին, որի 50% բաժնեմասը պատկանում է Ջաղինյանին

2017թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց, թե ինչու է «Հանրային հեռուստաընկերությունն» իր ծախսերի 75%-ը փոխանցել «Շարմ Հոլդինգին», որի 50% բաժնեմասը նրան է պատկանում:

 

 

 

 

 

 

 

Բացի այդ` պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ գումարով է Ջաղինյանը ձեռք բերել երկու բնակարան:

Նրան նաև հետաքրքրում էր՝ արդյո՞ք Ջաղինյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է:

 

 

 

 

 

Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց, որ բնակարանները ձեռք է բերել մինչև պաշտոնը ստանձնելը, և  հավելեց, որ չի կարող ամեն ասեկոսեի պատասխանել:

 

 

 

 

 

 

Շենքի գրավադրման մասին Ջաղինյանն ասաց, որ կային սեյսմիկ վթարային վիճակում գտնվող շենքեր՝ փլուզման ենթակա, դրանց թվում էր նաև «Երևան» ստուդիան: «Հանրային կարևոր շենքը գրավադրված չէ, այլ դրված է միայն «Երևան» ստուդիան, և այդ գումարներով էլ մասնաշենքերը վերազինվել են»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է նրան, որ «Հանրային հեռուստաընկերությունն» իր ծախսերի 75%-ը փոխանցել «Շարմ Հոլդինգին» Ջաղինյանն ասաց, որ «Հանրային հեռուստաընկերությունը» պատվիրում է ոչ թե «Շարմ» կազմակերպությանը, այլ պատվիրում է outsource մի քանի ընկերության, որոնց թվում է նաև «Շարմը», և նրանք ընդամենը որակով պատրաստում են ծրագրեր և տրամադրում, ինչը նորմալ գործընթաց է:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին