Asekose.am-ը ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես է փոքրիկ ու տաղանդավոր աղջնակը՝ Մարիամ Մելքոնյանն արտասանում հատված Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքից, որը որդուն ուղղված մայրական մենախոսություն է:
Տեսանյութը տարածել էր Անահիտ Բախշյանն՝ այս մակագրությունը թողնելով. «Հե՜յ գիտի Հրանտ Մաթևոսյան, մի ճար լիներ լսեիր այս հրաշքին,թե ինչպես է կարդում քո՛ հրաշք գրվածքը, էսքան փոքր ու զգացմունքներով էսքան հասուն, սիրեմ քե՜զ, անուշիկս»:
Տեսանյութը լայն տարածում էր գտել համացանցում, իսկ Մարիամի մայրը մեզ տեղեկացրել էր, որ հունիսի 26-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու «Սերնդից սերունդ» բարեգործական համերգը, որ ժամանակ 85-ամյա Ասյա տատիկը ու Մարիամ Մելքոնյանը ներկայացնելու են սիրված և գեղեցիկ գործեր։
Համերգի հասույթը տրամադրվելու է Արցախում տեղադրվող խաչքարին։
Համերգի գլխավոր կազմակերպիչը Վարդուհի Գասպարյանն է։
Ներկայացնում ենք Մարիամ Մելքոնյանի ասմունքից հատվածներ: