▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջնորդություն են ներկայացնելու Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու   Հայկ Կոջոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով երկու լավ լուր են հաղորդել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ալեն Սիմոնյանը պատմել է, որ երեկ հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ, որից հետո Վալերիյ Օսիպյանը խոստացել է որոշում կայացնել, ըստ որի լուսաձայնային նռակներն այլևս չեն օգտագործվելու խաղաղ ցուցարարների նկատմամբ. դրանք կօգտագործվեն միայն քրեական տարերի վնասազերծման համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայկ Կոջոյանն էլ հիշեցնելով, որ օրեր առաջ միջնորդություն էին ներկայացրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որը, ցավոք, դեռ ձգձգվում է, ասել է, որ այսօր ևս մեկ միջնորդություն են ներկայացնելու Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն առողջական խնդիրներ ունի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին