▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթողիկոսի հրաժարական պահանջող աբեղայի բարոյական կերպարը

Asekose.am-ը էլեկտրոնային փոստով ընթերցողից ստացել է նամակ , որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության: 

 

Արդեն մի քանի օր է, որ հետևում եմ համացանցում Հայ Եկեղեցու առաջնորդի` Գարեգին Երկրորդ կաթողիկոսի դեմ տարածվող նյութերին, հոդվածներին, հայհոյանքներին, որին անխնա միացել են իմացող-չիմացող շատ մարդիկ: Հատկապես ցավում եմ ապրում, որ նրանց մեջ են երիտասարդներ, որոնք կարծես թե կապ ունեն հոգևորականների հետ:

Բայց դա չէ իմ մտահոգությունը: Տեսա, թե ինչպես է այդ շարժման մեջ ինքնադրսևորվում սրբի կերպարանքով Կորյուն աբեղա Առաքելյանը` իր ամբարտավան ու խիստ արտահայտություններով, որոնք չեմ կարծում, որ կարող են դուրս գալ գոնե այդ եկեղեցու հացը տարիներով կերած մաքուր բերանից:

 

Համացանցում շատ փնտրեցի իր թվարկած մեղադրանքների փաստերը (որովհետև անընդհատ ասում էր ասածների փաստերը համացանցում են), բայց ոչինչ չգտա բացի բամբասանքների վրա հիմնված նմանատիպ մեղադրանքներից: Էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը ո՞նց արդարանա ու ապացուցի, որ կապ չունի Գարեգին երկրորդի հետ, մեռան հայտարարելով:

Առիթ ունեցել եմ անուղղակիորեն առնչվելու իրեն իմ բարեկամների միջոցով մի դեպքի առիթով, որը բոլորիս հուզել էր: Աբեղայի կերպարը ինձ համար պարզվեց 2006 թվականի դեկտեմբերին Գրիբոյեդովի մոտ տեղի ունեցած մի ավտովթարի դեպքի առիթով, որի մասնակիցն ինքը Կորյուն աբեղան էր: Ըստ գյուղացիների վկայության, այդ օրը խնջույքից հետո իր Ջիպ Գրանդ Չեռոկի մակնիշի մեքենայով, գյուղի մուտքին, երևի Աստծու օգնությամբ, խուսափելով մի ավտովթարից (թեպետ իր պատճառով ճանապարհից դուրս մղված մեքենային այդպես էլ չօգնեց), քիչ անց ճակատ-ճակատ հարվածել է մեկ այլ մեքենայի:

Դե սա կարող է պատահել մեզանից ամեն մեկի հետ: Բայց աբեղան, ակնհայտ մեղավոր լինելով, օգտվել է այն հանգամանքից, որ դիմացի մեքենայի վարորդը հարվածից ուշաթափված է եղել և այնուհետև կոմայի մեջ, ողջ մեղավորությունը բարդել է երիտասարդ վարորդի վրա:

Սա էլ վերջը չի. ցավից մղկտացող ծնողներին, որ եղել են հողային աշխատանքներով իրենց օրվա հացը հայթայթող պարզ գյուղացիներ, տարբեր լծակներ գործադրելով, ընդհուպ մինչև տարբեր տեսակի սպառնալիքներ, ստիպել է, որ վաճառեն իրենց ունեցած մեկ հեկտար հողը և միակ մեքենան:

   Ի պատասխան խնդրանքի, որ ժամանակ տա, որ խղճա և թողնի մի քանի ամսից արդեն ցանած ցորենը հավաքեն և հատուցեն մեքենայի վերանորոգման արժեքը, Կորյուն աբեղան ոչ մի տեսակի հնարավորություն չի տվել հիվանդանոցում կոմայի մեջ պառկած տղայի ծնողներին և նրանց ստիպել է շտապ վաճառել ամեն ինչ և տալ շուրջ 10000 դոլարի իր հատուցումը, ներառյալ մեքենայի շարժիչի յուղի փոփոխման գումարը: Ինչպես հետո հետաքրքրվեցի, աբեղան անգամ խղճի խայթ չի զգացել, որ գոնե մեկ անգամ այցելի իր պատճառով հիվանդանոցում հայտնված տղային:

 

 

 

 

 

 

 

Այսպիսի մարդը ինչպե՞ս է դատաստանից խոսում և նույն դատաստանով սպառնում կաթողիկոսին, ինչպե՞ս է խոսում դիմացինի հավատի և կյանքի որակի մասին:

Ա՛յս է Կորյուն աբեղայի արդարությունն ու մարդասիրությունը: Սրա՛նք են իր հոգու արժեքները: Թեպետ ի՞նչ եմ զարմանում, մարդը երեկ խոսում էր 1999 թ. հոկտեմբեր 27-ի Ազգային ժողովում տեղի ունեցած աստվածային հրաշքից:

Տեսնես ո՞ւր են նայում իրեն հետևողները, տեսնես ինքը ապաշխարության կարիք չունի:

 

Մովսես Պետրոսյան

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև Կորյուն աբեղա Առաքելյանի կարծիքը, պարզաբանումը կամ հերքումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին