Navavar երևանյան փաբում բոլոր այն օրերին, երբ ուշադրության կենտրոնում կլինի տարվա մարզական ամենակարևոր իրադարձությունը, երկրպագուները կկարողանան իրենց «հիվանդության» մասին խոսել սպորտի, արվեստի և հեռուստատեսության աստղերի հետ։
Sputnik. Միլիոնավոր մարդկանց համար ֆուտբոլը ոչ միայն տոն է, այլև հույզեր, որոնք չեն կարողանում թաքցնել երկրպագուները ֆուտբոլային խաղ դիտելիս։ Ֆուտբոլը հիվանդություն է։ Sputnik Արմենիան երկրպագուներին առաջարկում է միասին անցկացնել այդ օրերը հաստատությունում.որտեղ մեկ ամիս շարունակ երկրպագուների համար կգործի Sputnik Fan Zone հարթակը։
Ֆուտբոլի սիրահարները կկարողանան ոչ միայն դիտել խաղերը, այլև քննարկել մարզիչների և նախկին մարզիկների, կինոյի, երաժշտական ոլորտի և մեդիաինդուստրիայի գործիչների հետ։
«Ֆուտբոլն այս ամռան գլխավոր նորությունն է լինելու։ Sputnik Fan Zone-ը կենդանի, ջերմ շփում և հաճելի ժամանց է առաջարկում բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են դիտել Ռուսաստանում անցկացվող խաղերը», — ասաց Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։
Նախագծին կմասնակցեն երգիչ Արամոն, Երևանի «Արարատ» ակումբի, Կիևի «Դինամոյի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ մարզիչ Ալբերտ Սարգսյանը, հեռուստատեսային մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանն ու Կարեն Գիլոյանը։ Թեժ վեճերի, հիացմունքի և երջանկության (կամ հիասթափության) արցունքների մթնոլորտը կջերմացնեն «Another story Ваnd» խմբի երաժիշտները` իրենց անփոխարինելի վոկալիստ Արմեն Սարգսյանի` «Ցոյի» հետ։
«Մարզիչներն ու ֆուտբոլային մեկնաբանները սովորաբար երկրպագուների հետ հաղորդակցվում են հեռուստատեսության և ռադիոյի եթերում, համացանցում։ Sputnik Fan Zone-ը անմիջական երկխոսություն հաստատելու հիանալի հնարավորություն է ընձեռում, ինչն իսկապես կուրախացնի բոլոր նրանց, ովքեր գնահատում են ֆուտբոլը», — ասաց Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի մարզական վերլուծաբան Խաչիկ Չախոյանը։ Խաղերի դիտումների ժամանակ ֆուտբոլի և այս մարզաձևի հետ առնչվող թեմաների վերաբերյալ վիկտորինաներ կանցկացվեն։
Հաղթողները հուշանվերներ կստանան` Sputnik Fan Zone խորհրդանշանով շապիկներ, գլխարկներ և բաժակներ։ Ֆուտբոլի տոնի համատեղ դիտումների լուսանկարներն ու տեսաձայնագրությունները կհրապարակվեն Sputnik Արմենիայի կայքում։
Navavar փաբը գտնվում է Երևանում, հասցեն` Արամի փողոց 42/1։ Տեղերի քանակը սահմանափակ է։ Սեղան կարելի է ամրագրել 041 04 42 01 հեռախոսահամարով։