▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նունե Եսայանն, օգտագործելով իր կապերը, փորձում է սեփական տանից վտարել 90-ամյա բնակչին

Փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին.

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ գործի նախապատմությունը հետևյալն է․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեումч սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը։

 

 

 

 

 

 

 

Ա. Անտոնյանի ներկայացուցիչը 05․05․2018թ․ հայցադիմում է ներկայացրել Կոտայքի դատարան ընդդեմ նաև Ն. Եսայանի՝ խնդրելով շինծու գործարքի հիման վրա իր տունը վերադարձնել իրեն։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ և որոշում է կայացրել կիրառել հայցի ապահովում՝ այն է, Ն. Եսայանին արգելել հիշյալ տան հետ կապված գործարք կատարել։ Ն. Եսայանին որոշակի գործողություններ արգելելու նպատակով ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որտեղ Ն. Եսայանին արգելվել է տան հետ կապված որևէ գործարք կատարել, այնինչ կենթարկվի վարչական պատասխանատվության։

Ն. Եսայանը 03․05․2018թ․ դիմում է ներկայացրել Կոտայքի ոստիկանության բաժին, որտեղ խնդրել է ՀՀ Կառավարության 797-Ն որոշման համաձայն իրականացնել տան բնակիչների վտարում։ Կոտայքի բաժնի աշխատակիցները հայտնել են Ա. Անտոնյանի ընտանիքի անդամներին, որ ներխուժման վերացումը տեղի կունենա 11․06․2018թ․-ին։ Քանի որ ոստիկանությունը առանց լիազորագրի չի կարող իրականացնել վտարում, Ն. Եսայանը ոստիկանությանն է տրամադրել լիազորագիր գործարք, որը, հիշեցնենք, դատարանի կողմից արգելված էր։

 

 

 

 

 

 

Ա. Անտոնյանի ներկայացուցչի կողմից բազմաթիվ դիմումներ և բողոքներ է ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև Ն. Եսայանին՝ հայտնելով, որ

1. Կոտայքի Դատարանի դատական ակտը պետք է կատարվի և Ոստիկանությունը իրավունք չունի արգելված գործարք լիազորագիր վերցնել Նունե Եսայանից, իսկ Նունե Եսայանը իրավունք չունի լիազորագիր գործարք տալ։

2. Կոտայքի ոստիկանության աշխատատակիցները լիազորված չեն կատարել որևէ գործողություն, քանի որ առկա է քաղաքացիաիրավական վեճ դատական կարգով։ Եթե ոստիկանությունը շարունակի իրականացնել վտարումը, ապա ոստիկանությունը կանցնի իր լիազորությունները պատճառելով ծանր հետևանքներ։

3. Արմիկ Անտոնյանի նկատմամբ որևէ գործողություն կատարելու դեպքում Արմիկ Անտոնյանին կարող է առաջացնել մահ, քանի որ Արմիկ Անտոնյանը անգիտակից է, մի շաբաթ է ոչինչ չի կերել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

 

 

 

 

4. ԴԱՀԿ-ի որոշումը պարտադիր է նաև ոստիկանության համար այն առումով, որ ԴԱՀԿ որոշմամբ արգելանք է դրվել Նունե Եսայանի կողմից որևէ գործարք լիազորագիր կատարել իսկ ոստիկանությունը ստացվում է մասնակից է դառնում անօրինականությանը։

5. Ոստիկանությունը անտեսում է այն փաստը, որ տանը բնակվում են նաև այլ քաղաքացիներ ում չի ծանուցել և չի տրամադրել ողջամիտ ժամկետ, խախտելով ՀՀ Կառավարության 797-Ն որոշման 5-րդ կետը։

 

 

 

 

 

 

 

 

6. Անօրինական է ոստիկանության կողմից ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում գտնվող անձին շտապ օգնության մեքենայով տնից հեռացնելու մտադրությունը, որը անձին առևանգելու հատկանիշներ կարող է պարունակել։

7. Ոստիկանությանը տրամադրված լիազորագիրը առոչինչ է, քանի որ չի կատարվել նոտարական կարգով։

8. Առկա է բժշկի եզրակացություններ, որոնց համաձայն Արմիկ Անտոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է և տեղափոխումը կարող է կյանքին վտանգ դառնալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև՝

Ինչո՞ւ է Նունե Եսայանը վախենում ամուսնանալ Ավո Խալաթյանի հետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին