Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից հեռացվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը:

Լիլիթ Արզումանյանը ԲՈՀ-ում աշխատում էր շուրջ 25 տարի։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այս պաշտոնին նշանակվել է Սմբատ Գոգյանը։

Նա մասնագիտությամբ մաթեմատիկոս է, սակայն գիտական շրջանակներում նրան չեն ճանաչում։

Նշենք, որ կայքերում գրել էին, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը նախկինում եղել է Ծարավ Աղբյուր համատիրության նախագահ:


