▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միակ բարձրաստիճան պաշտոնյան Սեյրան Օհանյանը չէ, որ կանչվել է հարցաքննության. ՊԵԿ նախագահ

 

 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված իրավիճակին

«Քննություն է ընթանում ու դրա հետ կապված որևէ տեղեկատվություն բացահայտելը տեղին չէ, նաև հակասում է օրենսդրությանը: Ծանուցումը պարոն Օհանյանին ուղարկվել է հունիսի 12-ին, 13-ին հայտարարել է, որ ծանուցում չի ստացել: Հնարավոր է, որ նախորդ օրն ուղարկված ծանուցումը չի ստացել պարոն Օհանյանը: Նա կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝  Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ օրերս ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով հարցաքննության են կանչվել նախկին և ներկա պաշտոնյաններ, որոնց թվում` նաև Սեյրան Օհանյանը:

Ավելի ուշ, սակայն, Օհանյանը հերքել էր ՊԵԿ-ի տարածած տեղեկությունը` մասնավորապես գրելով. «Ես չգիտեմ ՊԵԿ-ը ինչ է տարածել, ես, համենայնդեպս, հարցաքննության չեմ հրավիրվել, չեմ կանչվել և այդպիսի բան չկա»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին