ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ ասել է, թե ինքը մեծ ողբերգություն չի տեսնում, երբ դատարանները մի շարք դեպքերում կալանքի սանկցիա չեն տալիս ձերբակալված անձանց։
«Ընդհանուր առմամբ, ես այդտեղ մեծ ողբերգություն չեմ տեսնում, որովհետեւ արդեն ասել եմ, որ դատարանները պետք է լինեն անկախ։ Ես գայթակղությանը չեմ տրվելու, որ զանգեմ կամ վարչական ճնշումներ գործադրեմ, որ ինչ-որ մարդկանց կալանեն, ինչ-որ մարդկանց կալանքից ազատեն։ Բայց դա նորմալ է, եթե դատավորները գործում եմ օրինական։ Եթե հանկարծ պարզվի` որեւէ դատավոր գործում է անձնական շահագրգռվածությունից, ֆինանսական, կոռուպցիոն, բարեկամական, կլանային շահագրգռությունների շրջանակում, վայը եկել եւ տարել է այդպիսի մարդկանց, ով ուզում է լինի:
Բայց եթե կան դատավորներ, որոնք շարունակում են զանգեր ստանալ մարդկանցից, ումից նախկինում ստացել են զանգեր եւ շարունակում են այդ զանգերով գործել, ուրեմն զանգողն էլ, զանգ ստացողն էլ շատ լուրջ մտածելու բան ունեն»,- ասաց նա:
Կարդացեք նաև`
Գողացել է ճակատում կռվող զինվորին նախատեսած օգնությունը՝ կերակրել սեփական կենդանիներին. Փաշինյան