▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոկի մեջ եմ, չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս. Շուշան Պետրոսյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է Մանվել Գրիգորյանին՝ նշելով, որ զայրացած է կատարվածից: Երգչուհին մասնավորապես գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք ու պատժվելու է Աստծու Հայ Զինվորի թա'նկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից։ Ասում են մի բան ասա , ի՞նչ ասեմ , ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ։ Երևանում չէի, ուշ հասա ու ետ տվեցի, նայեցի «Հայլուրը» ու չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս։ Վիրավորանքից հեկեկում էի։

Միշտ հարգանքով եմ վերաբերվել մարտական ուղի անցած յուրաքանչյուր անձի, ու դա բավական էր, որ գոնե բարև տանք իրար։ Էրեխեքի նամակները ... են շտապօգնության մեքենան , որ ապրիլյանի օրերին փնտրում էինք ու երեկ գտանք ... մթերք, հագուստ ... Աստված ո՞նց է ապրել ու ո՞նց է ապրելու !!!»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուշան Պետրոսյանը գրել էր հետևյալը.

«Իհարկե, ամոթ է, անընդունելի է։ Իմ գեներալը չի, մեր բոլորի մարտական փառավոր ուղի անցած Մարտակերտը, Թալիշը Չափառը, ու հաջորդիվ շատ տարածքներ է ազատագրել։ Իր ետպատերազմյան շրջանի կենսակերպը ինձ համար անընդունելի է, բայց այդ հարցերը կարելի է լուծել զուսպ, գործնական և ո՛չ աշխարհասփյուռ կայքի միջոցով»։


Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

 

 

 

Կարդացեք նաև՝

Հետևեք, նոր «վերլուծություններ» արեք, ոչ թե ասեք՝ պատգամավոր է դարձել, գիրացել է. Շուշան Պետրոսյան

ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին