ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը`գնդապետ Նազիկ Ամիրյանն ինքնասպան չի եղել:
Այս մասին հերքումը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, տարածել է նաև անձամբ Նազիկ Ամիրյանը՝ հեռախոսով պատասխանելով իրեն զանգահարած լրագրողներից մեկի հարցին:
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, թե Գրիգորյանի կինն ինքնասպանություն է գործել:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։