▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերցրի, ասում է՝ բարև ձեզ, վարչապե՞տն է խոսում. ինչպես 10-ամյա Անգելիկան խնդրեց Նիկոլ Փաշինյանին, որ զինվորները սոված չմնան

 

Վարչապես Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և դրան կից գրել իր և 10-ամյա Անգելիկայի հանդիպման մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին

Պատմությունը հետեւյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:

Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ եւ կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք:

 

 

 

 

 

 

 

 

Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին