«Ապրում եմ ԱՄՆ-ում, սփյուռքահայ եմ: Դեռևս ՀՀ քաղաքացի եմ: Սփյուռքահայ դառել ենք Մանվելի, Սերժ Սարգսյանի ու նրանց ոհմակի պատճառով: Չեմ կարողանում լռել»,- այս մասին տեսանյութ է տարածել Կարինե Հովհաննիսյանը՝ խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի մասին:
Հիշեցնենք, որ օրերս գեներալ Մանվել Գրիգորյանի մասին մեկ այլ սարսափելի պատմություն էր ներկայացրել Մայա Մնոյան համացանցային օգտատերը՝ ներկայացնելով մանրամասներ իր եղբոր առևանգումից: Նա մասնավորապես գրել էր.
«Առևանգված եղբորս մասին լուրը հայտնում է ոմն Սմբատյան, ով անսպասելի զանգահարում և պահանջում է 10.000 ԱՄՆ դոլար, պատճառաբանելով, թե եղբայրս գողություն է կատարել Մանվելի առանձնատնից և նրան ազատ կարձակեն միայն վերոնշյալ գումարը վճարելուց հետո: Մեր հորդոր-պահանջներին՝ եթե գողություն է կատարել, թող հանձնեն օրինապահ մարմիններին և պատժեն՝ ինչպես օրենքը կորոշի, զանգահարողը ասում է՝ օրենքը մերն է և մենք ենք ենք որոշում՝ ինչպես պատժել, ապա ավելացնում՝ առանց բարձրաձայնելու ենթարկվել իրենց պահանջներին, հակառակ դեպքում պարբերաբար մեզ կուղարկեն Էդգարի մարմնի որևէ մաս. մեջբերում եմ՝ ականջ, մատ, քիթ...»:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ համացանցում հայտնվել էին արխիվային լուսանկարներ, որը տարածողները նշում էին, որ գեներալ Մանվելը իր օլիգարխ ընկերներից ԵԿՄ-ի անունից փող շորթած խաբեբային իրեն բաժին չհասցնելու համար պահում էր ԵԿՄ-ի «պադվալներում»:
Կարդացեք նաև՝
Մանվել Գրիգորյանն իր ավտոմեքենաների, գերիների և «8 կանանց» մասին