Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երգչուհին օրեր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց:
Նշենք, որ այս շրջանում Նադեժդա Սարգսյանի դուստրը՝ երգչուհի Էմմին,Հայաստանում է։ Instagram-ի իր էջում երգչուհին վերջերս հուզիչ գրառում էր արել ` մոր առողջական վիճակի մասին:
«Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»:
Ամիսներ առաջ` մոր տարեդարձի օրը, Էմմին ևս մեկ գրառում էր կատարել. «Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից՝ առանց քեզ մնալուց: Երբ մանուկ էի, աղոթում էի, վերջում ասում՝ Աստված ջան, թող մամաս ու պապաս միշտ կողքիս լինեն: Առանց գիտակցելու, որ պետք էր աղոթել նրանց առողջ լինելու համար։ Բոլորը քեզ ասում են անհաղթելի, նպատակին հասնող, ջղային, խիստ եւ պահանջկոտ, բաց այս ամենը դու օգտագործել ես ուրիշների շահերի համար, ծանոթ-անծանոթներին երազանքներին հասցնելու եւ ուղղակի ձեռք մեկնելու նպատակով: Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս ու երբեք չմոռանաս՝ ով ես դու: Դու ուժեղ կին ես, դու Նադեժդա Սարգսյանն ես!»։
Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ։
Կարդացեք նաև` Ամեն ինչ արեցի, որ նա համաձայնի. Նադեժդա Սարգսյանը` Էմմիի ամուսնության մասին