▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ չունենք. «Օլիմպավան»-ում ծեծվածի կինն աղմկալի հայտարարություն է անում. ձայնագրություն

 

Արդեն հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։

 

 

 

 

 

 

 

Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։

 

 

 

 

 

 

 

armLur.am-ն, անդրադառնալով թեմային,  գրում է, որ  զրուցել է տուժող Վյաչեսլավ Հարությունովի կնոջ` Լիլիթ Հակոբյանի հետ, ով վստահեցրել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ամուսնուն որևէ մեկը չի ծեծել:

 

 

 

 

 

 

 

Լրագրողը զրույցի ընթացքում մի քանի անգամ հետաքրքրվել է` արդյոք նրանց սպառնացել են, կամ վախեցրել, կինը բացասական պատասխան է տվել` շեշտելով, որ որևէ սպառնալիք չի եղել 

 

 

 

 

 

 

 

Լիլիթ Հակոբյանը հաստատել է, որ իր որդին` Նիկոլ Հարությունովը, աշխարհի չեմպիոն է, ով երկու տարի է` հետախուզման մեջ է:


 

 

 

 

 

«Պարոն Ծառուկյանը մեր մոտ ընկերն է: Տղայիս ընտանիքը քայքայվում է, նրա փոքր երեխան լացում է, հորն է ուզում: Երեկ հավաք է տեղի ունեցել. ամուսինս հավաքի ժամանակ գնացել էր պարոն Ծառուկյանի հետ զրուցելու, խնդրեցինք պարոն Ծառուկյանին օգնել, որպեսզի տղաս գա հասնի իր ընտանիքին»,- ներկայացրել է  զրուցակիցը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով` ամուսնուն որևէ մեկը չի ծեծել. նա սայթաքել է աթոռի վրա: «Ընդամենը ընկել է աթոռի վրա: Ամուսնուս տեսել եմ հիվանդանոցում, դեղերով սրսկված էր: Հնարավոր է` ամուսինս ինչ-որ բան ասած լինի` դեղանյութի ազդեցության տակ: Մենք ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, ոչ մեկից չենք վախենում: Ո՞վ կարող է ինձ վախեցնել, ոչ մի խնդիր պարոն Ծառուկյանի հետ չունենք»:

 

 

 

 

 

Իսկ թե ինչու է նման տեղեկություն տարածվել և որն է դրա նպատակը, Լիլիթ Հակոբյանը դժվարացավ պատասխանել. «Մենք ոստիկանություն բողոք չենք ներկայացրել»,- եզրափակել է  նա: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում․ Ինչու՞ է ձերբակալվել Ծառուկյանի անվտանգության ղեկավարը

Համացանցում հայտնվել է Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի զրույցի տեսագրությունը

«Օլիմպավան»-ում ծեծկռտուքի գործով ստուգվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցության հարցը

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին