▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ միկրոֆոնը փոխանցեք, որ էս 20 տարվա հարցն ի վերջո հնչի. Նիկոլ Փաշինյանը` Գորիսում

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ Գորիսում է։ Փաշինյանը Գորիսի քաղաքապետարանի բակում հանդիպել է քաղաքացիների հետ։ Կարճ ելույթից հետո նա պատասխանել է գորիսեցիների հարցերին։

Վարչապետն իր խոսքում նշել  է, որ եկել են` առաջնահերթությունները տեղում ահսկանալու համար:

«Պաշտոնական զեկուցագրերի շրջանակում գիտենք, բայց ուզում ենք, որ դուք ձեր հարցերը բարձրաձայնելու հնարավորություն ունենաք: Էստեղ մի քաղաքացի կա, որ էնքան գայթակղիչ բան ասեց, որ ուզում եմ առաջինն ինքը հարց տա. ասեց` 20 տարվա մի հարց ունեմ: Էդ միկրոֆոնը փոխանցեք, որ էս 20 տարվա հարցն ի վերջո հնչի»:

Քաղաքացին պատմեց, որ 20 տարի առաջ ներդրողների միջոցով Կանադայից, Լիբանանից ոսկերչական գործարաններ են տեղափոխել Գորիս, 150 աշխատատեղ ստեղծել, շուրջ 60 հոգի ադամանդագործություն է սովորել Գորիսում: Միաժամանակ Ջերմուկ քաղաքում ՌԴ քաղաքացու հետ Ավստրիայից 1.5 մլն դոլար արժողությամբ հոսքագիծ և նյութեր են բերել ու մոնտաժել, որ պետք է արդեն աշխատեին, սակայն վթարի է ենթարկվել ու մեկ ամիս հեռացել Հայաստանից:

 

 

 

 

 

«Վերադառնալուց հետո տեսել եմ, որ հոսքագիծը ապամոնտաժել և վաճառել են: Գործադիր տնօրենը ես էի, դիմել եմ այդ ժամանակվա ներքին գործերի նախարարին, դիմումս շուրջ  50 օր մնացել է անպատասխան, ինչից հետո ինձ ու ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանին ձերբակալել են, շինծու գործ սարքել` մի շարք վկաների ներգրավելով: Ինձ դատապարտել են 8 տարի ժամկետով, 20 տարի է` Մուրադ Մուրադյանը փախուստի մեջ է:

 

 

 

 

 

 

 

23 տարի ես սպասել եմ այս օրվան»,- պատմեց քաղաքացին` հավելելով, որ ցանկանում էր դիմել այն ժամանակ, երբ գլխավոր դատախազը փոխվեր. «Ուզում եմ հենց հիմա դատախազին դիմել, բայց մտավախություն ունեմ, որ այդ հարուստների ազդեցությունը դեռ կլինի դատախազի վրա»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանն ի պատասխան նշեց, որ քաղաքացին այդպիսի մտավախություններ չպետք է ունենա: «Այս գործերին պետք է մոտենանք փաստերի հիման վրա, դուք ինձ մի պատմություն եք ասում, որի մանրամասներին ես տեղյակ չեմ, լսել եմ ինչ-որ տեղ երևի: Շատ կարևոր են մանրամասները և փաստերը: Պետք է ապահովենք անկողմնակալ քննություն բոլոր գործերի համար: Պատկերացրեք, որ հեղափոխությունից հետո մարդիկ ասեն` վայ ինձնից բան են խլել, հիմա էլ ես եմ գնում, խլեմ, մենք կունենանք աբսուրդ վիճակ: Բայց եթե ձեր ասած դեպքերը դուք փաստերով կարողանաք ապացուցել, ձեր իրավունքները լիարժեք պետք է պաշտպանվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն հասցրել է լինել Սիսիան քաղաքում և հանդիպում ունեցել բնակիչների հետ:

Կարդացեք նաև` Երբեք որևէ մեկին թույլ չտաք ձեր հաղթանակը ձեր ձեռքից առնել. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սիսիանցիների հետ

Հայաստանում «բեսպրեդելի» վերջը պիտի տանք, իշխանիկների ու ֆեոդալների ժամանակն անցել է․Նիկոլ Փաշինյանը Գորիսում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին