▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Inshape-ի նոր և հարմարավետ սրահում նիհարելը և սլացիկ կազմվածք ունենալը երազանք չէ

 

«Որակյալ ֆիթնես լավ գնով» կարգախոսով հանդես եկող Inshape ֆիթնես ակումբը շուտով կներկայանա նոր՝ Փափազյան 29 հասցեում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրերս Asekose.am-ը հյուրընկալվել էր նոր մասնաճյուղում, որում նախորդի պես հաճախորդները կկարողանան  գտնել իրենց համար նախընտրելի մարզումներ՝ ինսենսիվ նիհարեցնող, մարմնի առանձին հատվածների վրա աշխատող, շնչառական և ռելաքսացիոն, պարային, ինչպես նաև առողջությունը վերականգնող, ռեաբիլիտացիոն ծրագրեր: Նոր և հարմարավետ  սրահում նիհարել և սլացիկ կազմվածք ունենալը կրկին երազանք չէ, ինչպես նաև ստեղծված են բոլոր պայմանները, որ այս ակումբում տարբեր տարիք, զբաղվածություն և նախասիրություն ունեցող կանայք իրենց հարմարավետ զգան:

 

«Մենք նման որոշում կայացրինք, որովհետև զգացինք, թե որքան է Inshape բրենդը սիրվել հաճախորդների կողմից և ինչ պահանջարկ է վայելում։ Նոր եռահարկ մասնաշենքում լինելու են ընդարձակ դահլիճներ` խմբակային մարզումների համար, առանձնասենյակներ՝ անհատական մարզումների համար, ինչպես նաև մարզասրահ։ Մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին, աշխատում ենք միայն արդյունքի համար՝ անհատական մոտեցում ցուցաբերելով  մեր յուրաքանչյուր այցելուի։ Նոր կենտրոնում  InShape-ի մարզչական թիմը նույնն է, միայն կավելանան նոր խիստ ընտրություն անցած մարզիչներ՝ նոր միջազգային ծրագրերով. մեր փորձառու մարզիչներն այցելուներին կտրամադրեն լավագույն արդյունքի հասնելու ամենաօպտիմալ բանաձևը»,- Asekose.am-ին ասաց ֆիթնես ցանցի հիմնադիր և տնօրեն Մարինա Անդրեասյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարինա Անդրեասյանը բացատրեց, թե ինչով է հաճախորդներին այդպես  գրավում InShape-ի կոնցեպտը.

«Այս կոնցեպտի կարևորագույն առավելությունն այն է, որ մենք կարողանում ենք մեր անդամներին առաջարկել բարձրակարգ և որակյալ մարզիչների հետ մարզումներ և արագ արդյունք՝ լավագույն գնով և ամսական վճարման համակարգով:  Չմոռանանք, որ ֆիթնեսի առաջին նպատակն արդյունքն է, այդ պատճառով էլ մենք աշխատում ենք հենց արդյունքի համար»։

Իրենց ակումբի հաճախորդների արագ արդյունք գրանցելն էլ Մարինա Անդրեասյանը բացատրեց հետևյալ ձևով.

«Յուրաքանչյուր նոր այցելուի հետ մեր մարզիչներն անհատական խորհրակցություն են անցկացնում՝ պարզելու, թե ինչ արդյունքի են ցանկանում հասնել՝ նվազեցնել քաշը, թե պարզապես ձգել մարմինը, կամ, գուցե, մարմնի այս կամ այն հատվածն են ցանկանում կորեկցիայի ենթարկել, և կախված նպատակից՝ կատարում խորհրդատվություն և կազմում մարզման ծրագիր: Բայց ամենակարևորը սրտացավությունն է և մարդուն ի սրտե օգնելու ցանկությունը: Inshape-ի անձնակազմի համար միևնույն չէ, թե աբոնեմենտը գնելուց հետո ինչ արդյունք կգրանցեք Դուք։ Այցելուներին կենտրոնում տրամադրում են սննդակարգ, և  մեր կարծիքով` այն պետք է չլինի հյուծող և հոգնեցուցիչ։ Հաճախորդն է ընտրում՝ պահել սննդակարգը, թե` ոչ։ Մենք գիտակցում ենք, որ ոչ բոլորն են իրականում կարողանում դա անել, ուստի՝ այնպիսի ծրագրեր ենք մշակում, որ արդյունքի հասնեն նաև  առանց սննդակարգին հստակ հետևելու»:

Մարինա Անդրեասյանը խոսեց նաև գնային քաղաքականության մասին.

«Մենք հավատարիմ ենք մնալու «Որակյալ ֆիթնես լավ գնով» քաղաքականությանը։ Բնականաբար, կլինեն գնային որոշակի տարբերություններ, սակայն այս պահին բոլոր ցանկացողները կարող են գրանցվել բացառիկ լավ գնով: Սիրով սպասում ենք բոլոր այն կանանց, ովքեր նախընտրում են պրակտիկ և արդյունավետ մարզումներ՝ ջերմ ընկերական միջավայրում»:

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար անցնել հետևյալ հղումով:

Կարդացեք նաև՝  InShape Studio. նոր և յուրօրինակ ֆիթնես ստուդիոների ցանց Երևանում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին