▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Կիրակնօրյա Междусобойчик Կոստյայի հետ #08» յութուբյան թողարկման ընթացքում հայտարարել էր, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ամենագործուն մասնակցությունն է ունեցել «թավշյա հեղափոխությանը»։

168.am-ի զրույցում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաստատել է, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։

Նակալյանը ֆիքսվում է «Կյանքի խոսքի» վրա, որովհետև, ըստ նրա՝ դա ամենավտանգավոր ներքին ուժերից մեկն է՝ «ամենաբազմամարդ՝ 100-150 հազար հետևորդ ունեցող, ամենաազդեցիկ ու ամենահարուստ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին