▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջան այցելած և իր ծնողների տուն հասած հայ բլոգերը սպառնալիքներ է ստանում. նա տեսաուղերձ է հրապարակել

 

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը տեսաուղերձ է հրապարակել YouTube-ի իր էջում՝ հայտնելով, որ ստանում է բազմաթիվ սպառնալիքներ:

«Ինչպես և կանխատեսվում էր, իրավիճակը, մեղմ ասած, «անկայուն է»: Այժմ շատ հարցեր են լուծվում, և ես ձեզ կոչ եմ անում ինձ օգնել այդ հարցում: Տարածեք տեսանյութը, տարածեք իմ մասին տեղեկություն: Միայն այդպես ես կկարողանամ անվտանգության մեջ լինել: Ես երկիր խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այլ երկրներ, ուր գնում եմ: Տեսանյութում նշվում էր, որ իմ այցի նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Չգիտես ինչու, շատերը ոչ մի լավ բան չտեսան դրանում: Բոլորը միայն բացասական բան տեսան՝ չնայած ես նկարահանել եմ մարդկանց, ովքեր իրենց տանն են ինձ հյուրընկալել, հաց են տվել, օգնել են ճանապարհ գնալ:

Ուշադրություն, ես սխալ եմ համարում քաղաքական հետապնդում իրականացնել մի մարդու նկատմամբ, ով երբեք կապված չի եղել և չի լինի քաղաքականության հետ, հետապնդում իրականացնել մի տարածաշրջան այցելության համար, որի կարգավիճակի շուրջ համաձայնության չեն կարողանում հասնել իրենք՝ քաղաքական գործիչները»,-գրել  է նա տեսանյութն ուղեկցող տեքստում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր բլոգերի տեսանյութը` դրան կից գրելով. «Նրա կարճամետրաժ ֆիլմը ցույց է տալիս հասարակ ադրբեջանցիների աղքատությունն ու չարությունը, սարսափելի հայաֆոբիան ու ամենուր տիրող լրտեսամոլությունը: Ադրբեջանից հետո տղան մեկնել է Հայաստան, ապա Ղարաբաղ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին