▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ի գյուտարար փոխնախագահը

Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ փոխնախագահ Արա Գաբրիելյանը տարիներ առաջ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին. այն ժամանակ 32-ամյա Արա Գաբրիելյանը ժամանակավոր ԱՄՆ-ում էր բնակվում ու իր և իր ընկերուհու  համատեղ մեքենայի մեջ տեղադրել է   GPS սարքը՝ նորամուծությունը փորձարկելու նպատակով,սակայն հայտնվել է աղմկոտ պատմության մեջ:

 

35-ամյա կինը միայն հեռախոսի մարտկոցը փոխելու ժամանակ է նկատել իր մեքենայում եղած սարքը:  Պարզվել է, որ GPS սարքը ակտիվացել է այն ժամանակ, երբ մեքենայի շարժիչը գործի է դրվել, ինչի շնորհիվ էլ Արա Գաբրիելյանը կարողացել է տեսնել մեքենայի շարժը:

Հավելենք, որ ՊԵԿ փոխնախագահի այս քայլին տարիներ առաջ անդրադարձել է նաև  բրիտանական հայտնի Guardian պարբերականը:

Նշենք, որ Արա Գաբրիելյանը դեռևս ուսանողական տարիներին  միշտ աչքի է ընկել իր պրպտուն  վարքով ու ստեղծարար մտքերով, ավելին` GPS սարքի մտքի հեղինակը հենց ՊԵԿ փոխնախագահն է, որը Կալիֆորնիայում առաջինն է փորձել, փորձարկել նման տեխնոլոգիան:

Հավելենք, որ Արա Գաբրիելյանն ավարտել է Երևանի Ճարտարագիտական Համալսարանի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետ, մասնագիտությամբ ինժեներ սիստեմատեխնիկ է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին