Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել, պնդում են, որ լուսանկարում գերեվարած հայ հետախույզ է, որին բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։
Տվել են նաև անձնական տվյալները՝ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյան, բայց անունը կարող է և սխալ լինել։
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ գերին դիվերսանտ չէ, այլ, ամենայն հավանականությամբ հերթական մոլորված գյուղացի, այս պահին ճշտում են հավելյալ մանրամասներ, որոնք կհայտնեն քիչ անց։
Ավելացնենք նաև, որ տվյալ թեմայի շուրջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում.
«ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտատրում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։
Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Աղբյուրը՝ razm.info