Երգիչ Թաթա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Քիմ Քարդաշյանը հայկական սուրճ խմում երգչի հայտնի երգերից մեկի՝ «Սիրո ավետիս»-ի ներքո:

Տեսանյութին կից Թաթան հետևյալ գրառումն է արել.

«Դե ասեք, Թաթայի ո՞ր երգն է լսում Քիմ Քարդաշյանը հայկական սուրճ խմելիս»:

Նշենք, որ տվյալ տեսանյութը Քիմ Քարդաշյանն ավելի վաղ հրապարակել էր իր Instagram-ի story հատվածում:


