▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմի հերոսների մասին սկանդալային հայտարարություն արած փոխվարչապետի խոսնակը հրաժարական կտա

 

ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որի միջոցով հայտնել է իր հրաժարական տալու որոշման մասին: Կարպիս Փաշոյանը մասնավորապես գրել է.

«Ընկերներ, լավ լուր ունեմ: Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ»,- գրել է Կարպիսը:



Հիշեցնենք, որ Կարպիս Փաշոյանի անվան շուրջ աղմուկ բարձրացավ ապրիլյան պատերազմի տղաների հերոսների անունները շահարկելու մասին նրա հայտարարությունից հետո.

«Շատ են շահարկում տղաների անունները, թողնենք նրանց մի փոքր հանգիստ։ Ռոբերտ Աբաջյանը՝ մանկահասակ դեմքով տղան, երևի այդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում։ Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը 18 տարեկան տղա։ Ինձ թվում է՝ չարժե շահարկել այդքան նրանց անունները»,- ասել էր նա Civilnet-ի տաղավարում:

Հավելենք նաև, որ ստեղծված աղմուկից հետո Կարպիս Փաշոյանը պարզաբանեց իր խոսքերը և պատասխանեց դրա վերաբերյալ համացանցային օգտատերերի քննադատություններին՝ նշելով հետևյալը.

«Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի, արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին