▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել. ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերին

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել: Այս մասին  Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից: Այսօր՝ հուլիսի 17-ին, Ավանի ակադեմիայում կայացել է գործկոմի նիստը, և կարծիքներ կային, որ Հայրապետյանը դրա ժամանակ հայտարարելու էր պաշտոնից հեռանալու մասին:

Հայրապետյանի՝ հեռանալու լուրին սպասում են հայկական ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ: Այս տարվա մայիսից ֆեդերացիայից լուրջ դժգոհություններ ունի «Շիրակը», որը 2017-18 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Բանանցի» դեմ խաղի հաշիվը կազմակերպելու փորձի համար լուրջ պատժի էր ենթարկվել ֆեդերացիայի կողմից:

 

 

 

 

 

 

 

Վերջերս իրենց դժգոհություններով հանդես եկան նաև «Փյունիկը» և Երևանի «Արարատը»: «Փյունիկը» հայտարարել է, որ ՀՖՖ-ն իրենց թույլ չի տվել անվանափոխություն անել ու ակումբը կոչել «Երևան», քանի որ Առաջին խմբի առաջնությունում հայտավորվել է «Երևան» անունով ակումբ: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են. Փաշինյանը հիշեցրեց ՀՖՖ-ում ընտրությունների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին