▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում 3 հայ աղջիկներ դանակի 40 հարվածով սպանել են իրենց հորը. պնդում են, որ նա փորձել է բռնաբարել իրենց

Օրերս Մոսկվայում դաժան սպանություն է տեղի ունեցել հայերի ընտանիքում: Ընտանիքի երեք ՝17, 18 և 19 տարեկան աղջիկները, սպանել են իրենց հորը:

 

 

 

 

 

 

 

 

Նախնական տվյալներով՝ քույրերը հասցրել են դանակի մոտ 40 հարված, որոնցից մեկը՝ սրտին, ընդ որում, 35 հարված հասցրել է կրտսեր դուստրը՝ Մարիան: Ըստ նախնական տվյալների՝ նրանք հորը սպանել են, երբ վերջինս քնած է եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քույրերը ներկայացել են ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվել։ Աղջիկներն ասել են, որ այլևս չեն կարողացել հանդուրժել հոր՝ երկար տարիների դաժան վերաբերմունքը: Նրանց խոսքով` որոշ ժամանակ առաջ հայրը սկսել է թմրանյութ օգտագործել, բացի դրանից, պարբերաբար ծեծել է դստրերին, ավելին՝ քույրերից մեկը, ով ազդրի վնասվածք էր ստացել, պնդում է, որ դեպքից առաջ հայրն է դանակով հարվածել: Աղջիկներն այժմ ձերբակալված են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղջիկների խոսքով ՝57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը թմրանյութեր է օգտագործել, ծաղրել է իրենց, անգամ փորձել է բռնաբարել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդու Audi Q7 մեքենայում հայտնաբերել են երկու կիլոգրամ մաքուր հերոին, արբալետ, որսորդական հրացան, երեք օդաճնշիչ ատրճանակ, ազդանշանային ատրճանակ, «Ուդար» գազային ատրճանակ։

Հարևանների  խոսքով՝ մայրը փախել է, իսկ ավագ եղբայրն էլ 16 տարեկանից առանձին է ապրում: Իրավապահների հետ զրույցում նա նշել է, որ չի հավատում քույրերին՝ ասելով, որ նրանք միտումնավոր են սևացնում իրենց հորը: Նա նաև չի մանրամասնել, թե ինչու է հայրը տնից վռնդել իրենց մորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին