▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Ծաղկաձորի ճամբարում

Այսօր Ծաղկաձորում՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությանը, ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա  սփյուռքահայ 400 երիտասարդներին դիմեց ողջույնի խոսքով:

«Երբ երգի մեջ նշվեց «Երազի իմ երկիր հայրենի» տողը, դա ընդամենը տող չէ: Սա երազանքի երկիր է, ես ուզում եմ, որ դուք այստեղից տանեք ձեր, ձեր միջավայրի, ձեր ծնողների ու հարազատների Հայաստան վերադառնալու սերմը, գիտակցությունը, սերը, քաղաքացիությունը, որովհետեւ ես համարում եմ, որ այստեղ բոլորը ՀՀ քաղաքացիներ են, հպա՛րտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրը իրականություն դարձնելու երազանքը արդեն մոտ իրականություն է:

Սփյուռքի նախարարն ասաց, որ Հայաստանը սիրելու հայրենիք է, ես նաև ձեզ ուզում եմ ասել, որ Հայաստանն ապրելու հայրենիք  է: Սա մի երկիր է, որտեղ պետք է ապրել, զարգանալ, ստեղծագործել, հարստանալ և հարստացնել՝ գաղափարներով, սիրով, էմոցիաներով: Համոզված եմ, որ մենք այսօր իրար աչքերի մեջ նայելով, իրար սիրելով՝ ավելի ենք հզորանում: Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, կեցցենք մենք ու մեր երեխաներն, այդ թվում դուք ու ձեր երեխաները, որ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Կեցցե հայ ժողովուրդը՝ ՀՀ-ում և Սփյուռքում, կեցցե դուխով հայ ժողովուրդը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին