▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին գաղտնալսվել է

 


Սեպտեմբերի 5-ին համացանցում՝ ավելի կոնկրետ յութուբի մի անանուն էջում տարածվել է սկանդալային ձայնագրություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միմյանց հետ զրուցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին: 

«Տարօրինակ է, թե ով և ինչպես է գաղտնալսել այս խոսակցությունը։ Հայաստանում սովորաբար ԱԱԾ-ն է գաղտալսում ուրիշների խոսակցությունները։

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմն անցել է հակագրոհի և այս ընթացքում օգտագործում է անօրինական մեթոդներ և գերհզոր տեխնիկա։

Խոսակցության ընթացքում Արթուր Վանեցյանն ասում է․ «սպասի ախպեր, գալիս եմ», այսինքն՝ նա գտնվում է Ռուսաստանում, իսկ Սասուն Խաչատրյանը՝ Երևանում։ Ամենայն հավանականությամբ ձայնագրությունը կատարվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից»,-այս մասին գրում է Հրապարակը։

Ֆեյսբուքյան  որոշ օգտատերերի կարծիքով՝ տեսանյութում ձայնի նմանակում է՝ կազմակերկված հակահեղափոխական ուժերի կողմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին