▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա իրենց թաղի կռիվը չէ. Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջին հարցազրույցում հնչեցրած արտահայտություններից մեկին: Հիշեցնենք, երկրորդ նախագահն ասել էր. «Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Գիտեք, կարծում եմ` այդ հայտարարություններով պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: Սա իրենց թաղի, քուչի կռիվը չէ, որ պարտվողները հեռանալիս ասում են` դու կփոշմանես»,- նշել է նա:

Լրագրողները հետաքրքրվել են` Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի մեջ ինչ-որ վտանգներ տեսնո՞ւմ է: Վարչապետը պատասխանել է, որ նման հարց իրեն ուղղվել է նաև «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ասում են, որ սա անում ենք նրա քաղաքական գործոնը չեզոքացնելու համար: Ասում եմ՝ «Ռոբերտ Քոչարյան» անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի»,- ասել է Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին