«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է այն 254 անձանց ցուցակը, ովքեր զրկվել են դիվանագիտական անձնագրերից: Նշենք, որ մի քանի օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանություններ, հյուպատոսություններ, նամակ է հղել՝ կից ցանկով։
«Խնդրում ենք դեսպանընկալ երկրների համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ դեսպանընկալ երկրում տեղակայված եւ համատեղության կարգով ՀՀ-ում հավատարմագրված պետությունների դեսպանություններին տեղեկացնել, որ կից ներկայացվող ՀՀ դիվանագիտական անձնագրերը ճանաչվել են անվավեր», գրված է նամակում։ Իսկ կից ցանկում 254 անուն է նշված, որտեղ շատ ուշագրավ անուններ կան: Ցանկը ներկայացնում ենք ստորեւ.