Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ՝ ցավակցություններ հղելով Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Սա իսկապես սգալի օր է մեր ժողովրդի, երկրի պատմության համար»,- նշել է վարչապետը:


