Երգչուհի Սելին Դիոնը ֆեյսբուքյան իր էջում ափսոսանքի ու ցավակցության խոսքեր է գրել՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Մենք հրաժեշտ ենք տալիս պարոն Շառլ Ազնավուրին, Հայաստանի զավակին, ով դարձավ դեսպանը ֆրանսերեն ամենահայտնի սիրո երգերի:
Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են դարձել, ուստի այժմ նրա մահը սգում է ողջ աշխարհը: Ազնավուրի ոսկե երգերը վերածվեցին սերունդների ռոնմանտիկ երազանքների:
Հարգանքներս ու ցավակցություններս ձեր ընտանիքին»,-գրել է երգչուհին: