Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը, որը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են նաև ՀՀ նախագահն ու իր տիկինը: