ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի մի շարք երիտասարդ բնակիչներ քիչ առաջ հարձակվել և քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին։
Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։ Կադրերում երևում է, որ մոտ 20 երիտասարդներ, դժգոհ լինելով «ԱդեկվաԴ» հաղորդաշարում հնչած որոշ մտքերից, վիրավորել և հայհոյել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին։
Նշենք, որ «ԱդեկվաԴ»-ի հաղորդավարների վրա հարձակված երիտասարդներից և ոչ մեկը Ոստիկանություն չի բերվել։ Ըստ Times.am-ի տեղեկությունների՝ քաշքշոցի ընթացքում վնասվել է նկարահանող խմբի գույքը։ Այս պահին Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը շարունակում են գտնվել ոստիկանության բաժանմունքում։
Տեսանյութերը՝ Ադեկվադ-ի ֆեյսբուքյան էջից